Պաշտոնական․ Սադիո Մանեն տեղափոխվեց «Ալ-Նասր»

«Ալ-Նասրը» ձեռք է բերել «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեին, հայտնում է սաուդյան ակումբի սոցցանցը։

Ըստ ինսայդերների՝ 31-ամյա սենեգալցու տրանսֆերային արժեքը կազմել է 30 միլիոն եվրո, իսկ դֆուտբոլիստը տարեկան կստանա 40 միլիոն եվրո՝ 10 միլիոն եվրո բոնուսներով։

«Ալ-Նասրում» խաղում է նաև պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Մանեն «Բավարիա» է տեղափոխվել «Լիվերպուլից» անցած ամառ: Մյունխենյան ակումբի կազմում անցկացրած 38 հանդիպումներում Սադիոն դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։