ՊՍԺ-ն այլևս չի փորձի ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվային, հայտնում է La Parisien-ը։
28-ամյա պորտուգալացին այս ամառ փարիզցիների գլխավոր տրանսֆերային նպատակներից էր, սակայն բրիտանական ակումբը երկու անգամ մերժել է նրանց։ Նշվում է, որ Սիլվայի՝ «Մանչեսթեր Սիթիից» չհեռանալու պահանջը գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայինն է։
Սիլվայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Նախորդ մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 55 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։