Կրիշտիանու Ռոնալդուն գոլ է խփում 22 մրցաշրջան անընդմեջ։
Երեկ «Ալ-Նասրի» հարձակվողը գրավել է Թունիսը ներկայացնող «Մոնաստիրի» դարպասը Արաբական Չեմպիոնների Գավաթի խաղում (4:1):
Այժմ պորտուգալացին վերջին 22 մրցաշրջաններից յուրաքանչյուրում նվազագույնը մեկ գոլի հեղինակ է դարձել։
Ընդհանուր առմամբ Ռոնալդուն իր կարիերայում խփել է 839 գոլ (ակումբային մակարդակում՝ 716)։