Հակիմ Զիեշը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
«Ալ-Ահլին» և «Ալ-Շաբաբը» հետաքրքրություն են ցուցաբերում «Չելսիի» կիսապաշտպանի նկատմամբ, հայտնում է CBS Sports-ի լրագրող Բեն Ջեյքոբսը:
Անցած ձմռանը ՊՍԺ-ն ցանկանում էր ֆուտբոլիստին վարձակալել, սակայն տրանսֆերը ձախողվեց: Փարիզցիները դժվար թե նորից փորձեն պայմանագիր կնքել մարոկկացու հետ: Ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ «Այաքս»։ Նշվում է, որ կիսապաշտպանը պատրաստ է ընդունել աշխատավարձի կրճատում՝ եվրոպական թիմ տեղափոխվելու համար։
Հիշեցնենք, որ այս ամառ Զիեշն արդեն ուներ Սաուդյան Արաբիա տեղափոխվելու տարբերակ։ «Ալ-Նասրը» հետաքրքրված էր նրանով: Սակայն տրանսֆերը ձախողվեց ֆուտբոլիստի հետ ունեցած վնասվածքի պատճառով:
Պրեմիեր Լիգայի 2022/23 մրցաշրջանում Հակիմը անցկացրել է 18 հանդիպում և կատարել 3 արդյունավետ փոխանցում։