Քրիստիան Էրիկսենը խոսել է Ռասմուս Հոյլունդի ֆուտբոլային որակների մասին։
«Ատալանտայի» հարձակվողը 75+10 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»։
«Նա ուժեղ «ինը» համար է: Անցած մրցաշրջանում նա որպես ֆուտբոլիստ շատ է աճել, երբ ես նրան առաջին անգամ տեսա ազգային հավաքականում: Նա շատ լավ ֆուտբոլիստ է։
Նա հիանալի տղա է, լավ ֆուտբոլիստ: Ինչպես ասացի, նա իր խաղում առաջընթաց գրանցեց՝ խաղալով «ինը» համարի դիրքում։ Բայց, ճիշտն ասած, ես քիչ եմ դիտել «Ատալանտայի» խաղերը, բայց հասկանում եմ, թե ինչպես են նրանք խաղում, և Ռասմուսը շատ լավ տեղավորվում է թիմի խաղի մեջ, ուստի նա լավ ֆուտբոլիստ է»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը։