«Նապոլին» նոր պայմանագիր է կնքել Ջակոմո Ռասպադորիի հետ

«Նապոլին» նոր պայմանագիր է կնքել Ջակոմո Ռասպադորիի հետ։

Նեապոլիտանական ակումբի և 23-ամյա կիսապաշտպանի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։

Անցած մրցաշրջանում Ջակոմո Ռասպադորին Ա Սերիայի 25 խաղում խփել է 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։

Մինչ «Նապոլին» իտալացի կիսապաշտպանը հանդես է եկել «Սասուոլոյում»: Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստն Ա Սերիայում անցկացրել է 101 հանդիպում և դարձել 20 գոլի հեղինակ։