Բերնարդու Սիլվան դեռևս չի կորցրել հույսը, որ կարող է միանալ իսպանական ակումբին

Բերնարդու Սիլվան չի կորցնում «Բարսելոնա» տեղափոխվելու հույսը։

Պորտուգալացի կիսապաշտպանը ավելի քան մեկ տարի փորձում է իրականացնել տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթիից» կատալոնական ակումբ: Նա մտածել է Պրեմիեր Լիգայից հեռանալու մասին և հույս ունի խաղալ «Բարսայում»:

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Բերնարդուին որպես Ուսման Դեմբելեի փոխարինող, սակայն այս տրանսֆերի հավանականությունը շատ քիչ է: Ակումբի ֆինանսական վիճակը թույլ չի տալիս գնել Սիլվային, «Բարսան» գործարքը գրեթե անհնար է համարում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանի տրանսֆերով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն։