«Ալ-Ահլին» ցանկանում է ձեռք բերել Մարկո Վերատիին:
Ինչպես հայտնում է L’Equipe-ը, «Ալ-Ահլին» ՊՍԺ-ի հետ բանակցությունների մեջ է մտել Վերատիի համար: Մոտ ժամանակներս սաուդցիների նոր գլխավոր մարզիչ Մաթիաս Ջեյսլեն կփորձի համոզել կիսապաշտպանին միանալ թիմին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Պարի Սեն Ժերմենի» հետ Վերատիի համար բանակցություններ է վարում «Ալ-Հիլալը»։ 30-ամյա կիսապաշտպանը համաձայնության է հասել սաուդյան ակումբի հետ տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձի շուրջ։