Ինչպես հայտնում է Sky Sports-ը, մենապայքարներից տուգանային հարվածները առաջնությունում ավելի քիչ են նշանակվելու, իսկ այն շեմը, որից հետո խախտում կարձանագրվի, ավելի կբարձրանա։
Բացի այդ, ֆուտբոլիստներին ավելի շատ զգուշացումներ կտրվեն մրցավարների հետ վեճերի դեպքում: Եթե մի քանի ֆուտբոլիստներ անմիջապես շրջապատեն մրցավարին, նրանցից մեկին ավտոմատ կերպով դեղին քարտ ցույց կտա: Միաժամանակ մի քանի ֆուտբոլիստներ կարող են պատժվել։ Գրեթե ցանկացած ֆուտբոլիստ, ով հեռվից կվազի մրցավարի մոտ՝ վիճելու, անմիջապես զգուշացում կստանա:
Նաև մարզչական շտաբի անդամները ավտոմատ կերպով նախազգուշացում կստանան, եթե տեխնիկական տարածքում յուրաքանչյուր թիմից մեկից ավելի մարզիչ լինի: Մարզիչների կողմից մրցավարների և մրցակիցների նկատմամբ վատ պահվածքը կպատժվի կարմիր քարտով, իսկ հեռացնելուց հետո հնարավոր չի լինի խաղը դիտել տրիբունաներից։ Ընդհանուր առմամբ, մրցավարներն ավելի խիստ կպատժեն մարզիչներին տեխնիկական տարածքը լքելու համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմիեր Լիգան կավելացնի գոլը նշելուց կորցրած ժամանակը։