Հայտնի են այն 3 մարզադաշտերը, որտեղ հնարավոր է անցկացնել ԱԱ-2026-ի եզրափակիչը

Դալլասի ու Լոս Անջելեսի մարզադաշտերը և Նյու Յորքի արվարձանում գտնվող «Մետլայֆ Արենան» 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման անցկացման հիմնական հավակնորդներն են։ Այս մասին հայտնում է Global Tourism-ի լրագրող Դավիթ Հաբթերիամը։

2026 թվականի Աշխարհի առաջնությունը կհյուրընկալեն երեք երկրներ՝ ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան, հանդիպումները կանցկացվեն 16 տարբեր քաղաքներում։ Աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի երեք երկրներում, իսկ եզրափակիչ մրցաշարին առաջին անգամ կմասնակցի 48 թիմ։

Սպասվում է, որ ՖԻՖԱ-ն եզրափակչի անցկացման վայրը կհայտարարի 2023 թվականի սեպտեմբերին։