Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց «Ինտերի» կամային հաղթանակին ՊՍԺ-ի նկատմամբ (VIDEO)

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ընկերական խաղում հանդիպեցին իտալական «Ինտերը» և ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը»։ Խաղն անցկացվել է Տոկիոյի ազգային մարզադաշտում և ավարտվել «ներաձուրիների» հաղթանակով՝ 2:1 հաշվով:

63-րդ րոպեին ՊՍԺ-ն բացեց խաղի հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Վիտինյան, սակայն «Ինտերին» հաջողվեց վերականգնել խաղի հաշիվն ու հաղթել։ 81-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սեբաստիանո Էսպոզիտոն, իսկ 83-րդ րոպեին՝ Ստեֆանո Սենսին։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը դաշտում անցկացրեց 55 րոպե՝ իր տեղը զիջելով Դավիդե Ֆրատեզիին։

Նշենք, որ Կիլիան Մբապպեն հերթական անգամ բացակայել է ՊՍԺ-ի հայտացուցակից։

Հանդիպման տեսությունը՝ ստորև։