«Ատալանտայի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը այսօր կմեկնի Անգլիա՝ ավարտելու տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ինչպես հայտնում է TuttoMercatoWeb-ը` 20-ամյա հարձակվողը պետք է բուժզննում անցնի և պայմանագիր ստորագրի նոր ակումբի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Ատալանտային» կվճարի մոտ 70 միլիոն եվրո՝ հաշվի առնելով դանիացի ֆուտբոլիստի հավելյալ բոնուսները։
Հոյլունդը «Ատալանտայում» է 2022 թվականի օգոստոսից։ 2022/23 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 34 խաղում դարձել է 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո: