Սադիո Մանեն զղջում է «Բավարիայից» հեռանալու համար

«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն, ով պատրաստվում է տեղափոխվել «Ալ-Նասր», խոստովանել է, որ զղջում է մյունխենյան թիմից հեռանալու համար։

««Բավարիայից» հեռանալն ինձ ցավ է պատճառում: Ես այլ ավարտ կուզենայի: Գիտեմ, որ այս մրցաշրջանում կարող եմ օգնել թիմին։ Ցանկանում էի դա ապացուցել բոլորին այս մրցաշրջանում: Այնուամենայնիվ, ակումբին և երկրպագուներին ամենայն բարիք եմ մաղթում ապագայում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Նախորդ մրցաշրջանում 31-ամյա սենեգալցին ակումբային 38 խաղում դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։