Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Sport-ը։
Նշվում է, որ «Բարսելոնան» կարող է վերադառնալ պորտուգալացու թեկնածությանը՝ Ուսման Դեմբելեի՝ ՊՍԺ հնարավոր հեռանալու պատճառով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի հարձակվողը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ն։