Marca. Մադրիդի «Ատլետիկոն» հստակ որոշում է կայացրել Դիեգո Սիմեոնեի ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ատլետիկոն» որոշել է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ կողմերի միջև բանակցությունները կանցկացվեն հոկտեմբերին՝ ազգային հավաքականների հանդիպումների ընդմիջման ժամանակ։

Հաղորդվում է, որ ակումբը մտադիր է երկարաձգել պայմանագիրը մինչև 2026 թվականը: 53-ամյա մասնագետը մադրիդյան թիմում աշխատանքի է անցել 2011 թվականի ձմռանից։