«Մոնակոյի» պաշտպան Ակսել Դիսասին այսօր բուժզննում կանցնի մինչև «Չելսի» տեղափոխվելը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա ֆուտբոլիստը արդեն Անգլիայում է։ Նա 5 տարվա պայմանագիր կկնքի լոնդոնյան թիմի հետ։ Պաշտպանի համար «Մոնակոն» կստանա 45 միլիոն եվրո։
Ակումբներն արդեն փաստաթղթեր են փոխանակել Դիսասիի տրանսֆերի վերաբերյալ, գործարքը գրեթե փակված է։
Դիսասին «Մոնակոյում» հանդես է գալիս 2020 թվականի օգոստոսից՝ թիմի կազմում անցկացրած 129 խաղում դառնալով 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։