ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն այլևս չի կարողանա ակտիվացնել փարիզյան ակումբի հետ պայմանագիրը մինչև 2025 թվականի ամառ երկարաձգելու տարբերակը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ երկարաձգման ակտիվացման ժամկետը լրացել է հուլիսի 31-ին։ Ֆրանսիացու պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի հունիսին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է Մբապպեի տրանսֆերն ավարտին հասցնել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։
Ֆրանսիացի հարձակվողը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականի օգոստոսից։ 2022/23 մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում խփել է 41 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո: