Ուսման Դեմբելեն վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն չի երկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ն և ֆուտբոլիստն արդեն տվել է իր համաձայնությունը:

Ինչպես հայտնում է RAC1-ը՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը փորձել է համոզել ֆուտբոլիստին երկարաձգել պայմանագիրը, սակայն ֆրանսիացին ցանկանում է հեռանալ: Պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը։

Փարիզցիները սպասում են «Բարսելոնայի» թույլտվությանը Դեմբելեի հետ բանակցություններ սկսելու համար։

Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է անձամբ խոսել հարձակվողի հետ, սակայն Դեմբելեի մնալու հավանականությունը շատ քիչ է։