«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը դարձել է թիմի նոր ավագը Ջորդան Հենդերսոնի` «Ալ-Իթթիֆադ» տեղափոխվելուց հետո, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։
Երկրորդ ավագ է նշանակել Տրենդ Ալեքսանդր-Առնոլդը՝ փոխարինելով Ջեյմս Միլներին։
Հենդերսոնը «Լիվերպուլի» ավագն է 2015 թվականից, երբ Սթիվեն Ջերարդը հեռացավ ակումբից։ Ջերարդը այս ամառ ստանձնել է «Ալ-Իթթիֆադի» գլխավոր մարզչի պաշտոնը:
32-ամյա Վան Դեյկը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականի հունվարից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։