Ֆրանսիական ակումբը վերսկսել է բանակցությունները Ռանդալ Կոլո-Մուանիի ձեռքբերման ուղղությամբ

ՊՍԺ-ն վերսկսել է բանակցությունները Ռանդալ Կոլո-Մուանիի ձեռքբերման ուղղությամբ։

Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, փարիզցիների նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին կապ է հաստատել «Այնտրախտի» հարձակվողի շրջապատի հետ։ Բանակցություններն առաջ են ընթանում և կակտիվանան, երբ Ֆրանսիայի չեմպիոնը պայմանագիր կնքի «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեի հետ:

Միաժամանակ, Ֆրանկֆուրտի ակումբը հույս ունի, որ ռմբարկուն հաջորդ մրցաշրջանում կլինի ՊՍԺ-ում։

2022/23 Բունդեսլիգայում Կոլո-Մուանին 32 խաղում խփել է 15 գոլ։