«Ալ-Հիլալը» մեծ գումար է առաջարկում Վիկտոր Օսիմհենի համար

«Ալ-Հիլալը» առաջարկ է արել ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին:

Սաուդյան ակումբը պատրաստակամություն է հայտնել 140 միլիոն եվրոյով գնել Օսիմենին իտալացիներից, իսկ ֆուտբոլիստին շաբաթական 1 միլիոն եվրոյից ավելի աշխատավարձ է առաջարկել, հայտնում է Sky Sports-ը:

Նշվում է, որ «Նապոլին» պատրաստ է դիտարկել 150 միլիոն եվրոյի առաջարկները Օսիմհենի համար, ով նախորդ մրցաշրջանում ակումբային մակարդակով 39 խաղում 31 գոլ է խփել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օսիմհենը չի կարողացել պայմանավորվել «Նապոլիի» հետ 2025 թվականին ավարտվող պայմանագրի երկարաձգման շուրջ։