Անտե Ռեբիչը կարիերան կշարունակի եվրոպական այլ ակումբում

Թուրքական «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչին։

Ֆուտբոլիստի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու տարով։ Ֆուտբոլիստի աշխատավարձը երկու մրցաշրջաններում էլ կկազմի 2,5 միլիոն եվրո, Ստամբուլի ակումբը նաև 280 հազար եվրո կվճարի Ռեբիչին որպես բոնուս, հաղորդում է «Բեշիկթաշի» մամուլի ծառայությունը։

29-ամյա խորվաթն «Միլանի» կազմում անցկացրել է չորս ամբողջական մրցաշրջան և դարձել Իտալիայի չեմպիոն։ Հարձակվողը մասնակցել է 127 հանդիպման, որոնցում դարձել է 29 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։