«Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել ակումբի տեխնիկական հովանավոր Adidas-ի հետ։ «Մանչեսթեր Յունայթեդի» և Adidas-ի հարաբերությունները համաշխարհային սպորտի ամենանշանավորներից մեկն են՝ շնորհիվ ոճի, տաղանդի և ամենակարևորը՝ մեր ընդհանուր նվիրվածության:
Մեր գործընկերությունը, որը արմատավորված է 1980-ականներին, վերաիմաստավորվել է վերջին տասնամյակի ընթացքում ամենանորարար դիզայնով և տեխնոլոգիաներով: Այժմ մենք անհամբեր սպասում ենք այս հզոր գործընկերության վերսկսմանը այս տասնամյակի մնացած հատվածում՝ մինչև 2030-ական թվականները»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Ռիչարդ Առնոլդը: