Էրիկ տեն Հագ. «Պրեմիեր Լիգայում որևէ մեկը չի կարող այդպես խոսել բացի «Մանչեսթեր Սիթիից»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հրաժարվել է քննարկել «կարմիր սատանաների»՝ 2023/24 մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսը նվաճելու հնարավորությունները։

«Կարծում եմ, որ նախամրցաշրջանի ընթացքում չպետք է խոսել այդ մասին: Չեմ կարծում, որ Պրեմիեր Լիգայում որևէ մեկը կարող է այդպես խոսել, բացառությամբ «Մանչեսթեր Սիթիի», քանի որ վերջին վեց տարվա ընթացքում նրանք հինգ անգամ նվաճել են տիտղոսը: Ցանկացած այլ ակումբ առաջին հերթին պետք է պայքարի լավագույն 4-ում տեղի համար, և միայն դրանից հետո կարող ես կենտրոնանալ լավագույն 2-ի վրա։

Այդ ժամանակ, հավանաբար, հնարավորություն կլինի պայքարել այս գավաթի համար, բայց մենք դեռ չենք խոսում նման նվաճման մասին»,- Տեն Հագին է մեջբերում The Athletic-ը։