«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կիսվել է համաշխարհային ֆուտբոլի վրա Սաուդյան Արաբիայի ազդեցության մեծացման վերաբերյալ իր մտքերով։
«Այնտեղ փող կա, և դա գրավում է ֆուտբոլիստներին: Եվրոպայում սա իր ազդեցությունն ունի։ Բայց ես դա խնդիր չեմ տեսնում Պրեմիեր Լիգայի համար, քանի որ դա առաջնություն է, որտեղ մեծ ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ: Սաուդյան Արաբիան և ՄԼՍ-ը չեն կարող մրցել Պրեմիեր Լիգայի հետ»,- Տեն Հագին է մեջբերում BBC-ն։
Ամառային տրանսֆերային պատուհանի բացմամբ Սաուդյան Արաբիայի ակումբները ձեռք են բերել հայտնի ֆուտբոլիստների մի ամբողջ խումբ Եվրոպայի բարձրակարգ ակումբներից և լիգաներից: Օրեր առաջ «Զենիթի» վինգեր Մալկոլմը 60 միլիոն եվրոյով միացավ «Ալ-Հիլալին»: