«Վեսթ Հեմի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Ջանլուկա Սկամակկան մոտ ապագայում կարող է տեղափոխվել «Ինտեր»։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ «ներաձուրիները» 24-ամյա հարձակվողին տեսնում են հարձակման գիծն ուժեղացնելու գլխավոր թեկնածու։ Ֆուտբոլիստը տրամադրված է Ա Սերիայի ակումբ վերադառնալու հարցում։ Ֆուտբոլիստը կարծում է, որ Պրեմիեր Լիգայում խաղալու ոճն իրեն չի սազում։
2022/23 մրցաշրջանում Սկամակկան «Վեսթ Հեմի» կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «մրճահարների» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 27 միլիոն եվրո։