Ռոմելու Լուկակուն կարծում է, որ չի տեղափոխվի «Յուվենտուս»:
Բելգիայում գտնվող Չելսիի հարձակվողը զրուցել է «Ինտերի» երկրպագուի հետ, ով հորդորել է ֆուտբոլիստին չգնալ «Յուվենտուս»։ «Ոչ, երբեք», – պատասխանել է հարձակվողը: Նստելով մեքենան՝ նա ավելացրել է. «Չեմ կարծում, որ գործարքը կկայանա»։
Հաղորդվում էր, որ թուրինյան ակումբը կկարողանա պայմանագիր կնքել Լուկակուի հետ միայն Դուշան Վլահովիչին վաճառելու դեպքում։ «Չելսին» հրաժարվել է վարձավճարով տրամադրել ֆուտբոլիստին։