Իսպանիայի հավաքականի դարպասապահը կարող է միանալ «Արսենալին»

«Բրենթֆորդի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Ռայան կարող է միանալ «Արսենալին», հայտնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ «զինագործները» մտադիր են դարպասապահ գնել՝ հիմնական դարպասապահ Աարոն Ռեմսդեյլի հետ մրցելու համար։ Լոնդոնյան ակումբը տարիներ շարունակ հետևում էր իսպանացուն, նույնիսկ մինչև 2021 թվականին Ռամսդեյլին գնելը:

«Արսենալը» դեռ պաշտոնական առաջարկ չի արել, սակայն «Բրենթֆորդը» տեղեկացվել է «զինագործների» հետաքրքրության մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռայային ցանկանում է պայմանագիր կնքել Մյունխենի «Բավարիայի» հետ, որն արդեն բանակցություններ է վարել ֆուտբոլիստի հետ։