«Ինտեր Մայամին» 5,5 միլիոն դոլարով պայմանագիր է կնքել արգենտինացի կիսապաշտպան Ֆակունդո Ֆարիասի հետ:
20-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանի հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը՝ երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ։
The Athletic-ը հայտնել է, որ արգենտինական «Կոլոնը» Ֆարիասի տրանսֆերի դիմաց կստանա մոտ 5,5 մլն դոլար։ Ֆակունդոն «Կոլոնի» կազմում անցկացրած 95 խաղում դարձել է 16 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հանդես է գալիս ամերիկյան ակումբում։