Իտալիայի գործող չեմպիոն «Նապոլին» մերժել է «Ալ-Հիլալի» տրանսֆերային առաջարկը հարձակվող Վիկտոր Օսիմենի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է Il Mattino-ն:
Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի ակումբը 130 միլիոն եվրոյի առաջարկ է արել, իտալական ակումբը պատրաստ է բաժանվել նիգերիացի հարձակվողից միայն 200 միլիոն եվրոյի դիմաց։
«Նապոլիի» նախկին պաշտպան Կալիդու Կուլիբալին, ինչպես նաև Միլինկովիչ-Սավիչը, Ռուբեն Նևեշը և Մալկոմը այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում արդեն միացել են սաուդյան ակումբին: