«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Մատեո Կովաչիչը գովեստի խոսքեր է հնչեցրել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հասցեին։
«Ես այստեղ եմ ընդամենը երկու շաբաթ, բայց անմիջապես տեսա, որ Գվարդիոլան հիանալի գաղափարներ ունի: Սա այլ մակարդակ է։ Կարծում եմ՝ նա աշխարհի լավագույն մարզիչն է»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Մատեո Կովաչիչը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Չելսիից»։