«Նապոլիի» հարձակվող Իրվինգ Լոզանոն այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Football-Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ նեապոլիտանական ակումբը պատրաստվում է ընթացիկ տրանսֆերային պատուհանում վաճառել մեքսիկացի ֆուտբոլիստին, որպեսզի հաջորդ ամառ նրան անվճար չկորցնի։ Լոզանոյի և իտալական ակումբի միջև պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ամերիկյան «Լոս Անջելես» ակումբը։ Հարձակվողը «Նապոլիում» հանդես է գալիս 2019 թվականից։