Լազար Սամարջիչը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն

«Ուդինեզեի» կիսապաշտպան Լազար Սամարջիչը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «Ինտերը» համաձայնել է 21-ամյա սերբի տրանսֆերը 15 միլիոն եվրոյի դիմաց։ Բացի այդ, «Ուդինեզե» կտեղափոխվի «Ինտերի» կիսապաշտպան Ջովանի Ֆաբիանը։

Անցած մրցաշրջանում Սամարջիչը Ա Սերիայում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։