Վիրջիլ վան Դեյկը ցանկանում է լինել «Լիվերպուլի» նոր ավագը

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը Ջորդան Հենդերսոնի «Ալ-Իթիֆակ» տեղափոխվելուց հետո հայտարարել է թիմի նոր ավագը դառնալու պատրաստակամության մասին։

«Մենք շատ կկարոտենք Հենդերսոնին որպես ֆուտբոլիստ, բայց հաստատ որպես առաջատար և ավագ: Բայց դա ֆուտբոլի մի մասն է, ֆուտբոլիստները գալիս ու գնում են: Մնացածը հիմա պետք է իրենց ավելի շատ ցույց տան, այդպիսին է իրականությունը։

Ես բազմիցս եղել եմ թիմի ավագը, և միշտ հպարտ եմ նման պահերին։ Տեսնենք, թե ինչ է բերելու ապագան, բայց ինձ համար մեծ պատիվ կլինի լինել թիմի ավագը»,- Վան Դեյկի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։