«Բարսելոնան» կարող է խզել պայմանագիրը թիմի պաշտպան Սերժինյո Դեստի հետ, հայտնում է լրագրող Խավի Միգելը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները պատրաստ են դիմել այս միջոցին, եթե ոչ մի ակումբ չփորձի ձեռք բերել 22-ամյա ամերիկացուն։
Դեստը «Բարսելոնայում» է 2020 թվականից։ Անցած մրցաշրջանում պաշտպանը վարձավճարով հանդես էր գալիս «Միլանում»: Նա 14 հանդիպում է անցկացրել իտալական ակումբի կազմում։
Դեստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։