Ֆրեդը չի տեղափոխվի Իտալիա

«Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն հայտարարել է, որ պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցություններ վարել Ֆրեդի տրանսֆերի շուրջ, սակայն գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին դեմ է դրան։

«Ես պատրաստ էի բանակցություններ սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և առաջարկ անել Ֆրեդին, բայց Սարին ասաց, որ չի ցանկանում։ Նույնը եղավ Լո Սելսոյի դեպքում»,- Լոտիտոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

30-ամյա բրազիլացին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2018 թվականի հուլիսից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ տարվա հունիս: