«Մոնպելյեի» հարձակվողը կարող է տեղափոխվել Անգլիա

«Չելսին» շարունակում է հետաքրքրվել «Մոնպելյեի» հարձակվող Էլլի Վայով, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը պլանավորում է կենտրոնանալ 20-ամյա ֆրանսիացու համար բանակցությունների վրա՝ «Ռենի» կիսապաշտպան Լեսլի Ուգոչուկվուի տրանսֆերի ավարտից հետո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մոնպելյեն» մերժել է «Չելսիի» առաջին առաջարկը՝ 27,5 միլիոն եվրո։