Սադիո Մանեն այսօր բուժզննում կանցնի Սաուդյան Արաբիայում

«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն այսօր բուժզննում կանցնի Սաուդյան Արաբիայում, որից հետո երեք տարվա պայմանագիր կկնքի «Ալ-Նասրի» հետ, հայտնում է Al-Riyadia-ը։

31-ամյա սենեգալցու տրանսֆերի գումարը կկազմի 30 մլն եվրո։ «Ալ-Նասրում» Մանեն կդառնա Կրիշտիանու Ռոնալդուի թիմակիցը։

Սաուդյան ակումբում Մանեն տարեկան կվաստակի 40 մլն եվրո, ինչպես նաև հաջող ելույթների դեպքում կարող է տարեկան 10 մլն եվրո բոնուս ստանալ։