Պաշտոնական․ Նիկո Գոնսալեսը կարիերան կշարունակի Պորտուգալիայում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը կարիերան կշարունակի «Պորտույում», հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ 

Նշվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր է կնքել։ Տրանսֆերային գումարը կազմել է 8,5 մլն եվրո։

«Պորտուի» կազմում Նիկո Գոնսալեսը հանդես կգա 16-րդ խաղային համարով։