«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին արձագանքել է այն լուրերին, թե «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է տեղափոխվել «Յուվենտուս»։
«Դուք բոլորդ գիտեք, թե ինչքան բան արեցինք ակումբը և ես անցյալ տարի Լուկակուին վերադարձնելու համար: Նա մեծ օգնություն էր մեզ համար։ Նա ստացել է «Ինտերի» ողջ ընտանիքի սերը, հատկապես երկրպագուները, որոնք ամենակարևոր մասն են։
Պատմությունը, հավանաբար, արժանի է այլ ավարտի, բայց ես շնորհակալ եմ նրան այն ամենի համար, ինչ նա տվել է մեզ անցյալ տարի: Երբ նա վերադարձավ վնասվածքից, նա մեզ շատ օգնեց մեր նպատակներին հասնելու հարցում»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Pazzidifanta.com-ը։
Հիշեցնենք, որ Լուկակուն նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»։