«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆրեդը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում, հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Լացիոն»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրեդին հավակնում է նաև «Գալաթասարայը»։
Անցած մրցաշրջանում Ֆրեդը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։