«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ մտադիր է մեկ տարի արձակուրդ վերցնել «Լիվերպուլի» հետ պայմանագրի ավարտից հետո:
«Ես պայմանագիր ունեմ «Լիվերպուլի» հետ մինչև 2026 թվականը։ Ուզում եմ ավարտին հասցնել, հետո մեկ տարի արձակուրդ վերցնել:
Ո՞վ գիտի, թե ինչ կզգամ ես մեկ տարի հետո: Դրա համար ես դուռը բաց եմ թողնում ամեն դեպքում։ Ես հավերժ չեմ անի այս գործը»,- Կլոպի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։