Սադիո Մանեն մոտ է «Ալ-Նասր» տեղափոխվելուն

«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն մոտ է «Ալ-Նասր» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» հաստատել է սաուդյան ակումբի հետ բանակցությունները։ Բանակցությունները մոտ են ավարտին։

Մյունխենցիները կստանան 32 միլիոն եվրոյից պակաս գումար, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր:

Մանեն չի մասնակցում «Կավասակիի» հետ ընկերական հանդիպմանը։