Նաթան Ակեն երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեն չորս տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ մինչև 2027 թվականի ամառը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

28-ամյա հոլանդացուն «Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել «Բորնմութից» 45,3 միլիոն եվրոյով 2020 թվականի օգոստոսին: Մինչ այդ նա հասցրել էր խաղալ «Ռեդինգում», «Չելսիում» և «Ուոթֆորդում»։

Անցած մրցաշրջանում Ակեն մասնակցել է 41 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։