ՊՍԺ-ի պաշտպան և ավագ Մարկինյոսը համաձայնել է բանակցել «Ալ-Նասրի» հետ, հայտնում է լրագրող Ռուդի Գալետին։
Աղբյուրի տեղեկություններով՝ սաուդյան ակումբն արդեն պաշտոնական առաջարկ է ուղարկել 29-ամյա ֆուտբոլիստին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Մարկինյոսին՝ հարձակվող Կիլիան Մբապպեին ցուցաբերած աջակցության պատճառով։
Բրազիլացի պաշտպանը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2013 թվականից։ Նա թիմի կազմում անցկացրել է 407 հանդիպում, դարձել 38 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո: