«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին մոտ էր կատալոնական ակումբ վերադառնալուն:
«Նա շատ մոտ էր վերադառնալուն, բայց մենք հասկանում ենք, թե ինչու նա որոշեց տեղափոխվել «Ինտեր Մայամի»: Նրա հայրը մեզ ամեն ինչ բացատրեց, և ես շնորհակալ եմ նրանից։ Որոշ ժամանակ Փարիզում Լեոն լուրջ ճնշման տակ էր, Բարսելոնայում էլ այդպես կլիներ»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Մեսսին «Ինտեր Մայամիի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականը։ Հաղորդվում էր, որ 36-ամյա արգենտինացին տարեկան կստանա մինչև 60 միլիոն դոլար։ Նա արդեն 2 հանդիպում է անցկացրել նոր ակումբի կազմում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։