Ռասմուս Հեյլունդը մոտ է անգլիական գրանդին միանալուն

«Մանչեսթեր Յունայթեդը» բարելավեց իր առաջարկը «Ատալանտային» հարձակվող Ռասմուս Հեյլունդի համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ ավելի քան 60 միլիոն եվրո է առաջարկում 20-ամյա դանիացու համար։

Ակումբների միջև բանակցությունները շարունակվում են: «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է հնարավորինս շուտ փակել գործարքը, որպեսզի անմիջապես հետո կենտրոնանա այլ ձեռքբերումների վրա: Հեյլունդի հետ մանկունիանցիներն արդեն համաձայնեցրել են անձնական պայմանագրի պայմանները։