«Բավարիայի» ներկայացուցիչները մտադիր են նոր առաջարկ անել «Թոթենհեմին» Հարի Քեյնի տրանսֆերի համար, հայտնում է Bild-ը։
«Բավարիայի» նախագահ Յան-Քրիստիան Դրիսենը և սկաուտինգի ղեկավար Մարկո Նեպպեն ծրագրել են ուղևորություն Լոնդոն՝ կայանալիք շատ կարևոր հանդիպման համար: Նրանք կհանդիպեն «Թոթենհեմի» նախագահ Դանիել Լևիի հետ՝ փորձելով բանակցել Քեյնի տեղափոխության շուրջ:
Հիշեցնենք, որ «Թոթենհեմը» մերժել է մյունխենցիների նախնական առաջարկը, որը կազմում էր 70 միլիոն եվրո՝ բոնուսներով։