«Վալենսիան» և Էդինսոն Կավանին որոշել են վաղաժամկետ խզել պայմանագիրը, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան:
Աղբյուրի համաձայն՝ 36-ամյա ուրուգվայցին որոշել է կարիերան շարունակել «Բոկա Խունիորսում», որտեղ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։ Կավանին արգենտինական ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2024 թվականի դեկտեմբեր։
Նախորդ մրցաշրջանում Կավանին «Վալենսիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։