Հուլիսի 28-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Օրակարգում ընդգրկված էր 6 հարց: ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները հաստատեցին ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգը, Կանանց ԲԿ և ԱԽ կանոնակարգերը, ՀՖՖ ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգը: Այնուհետև գործկոմի անդամները քվեարկեցին ՀՖՖ Մշտական և անկախ կոմիտեների ընթացակարգերի, ՀՖՖ 2023-2024 թթ. մրցաշրջանի մանկապատանեկան առաջնությունների՝ ՀՖՖ անդամ չհանդիսացող մասնակից ակումբների և թիմերի հաստատման օգտին:
Նիստի վերջին հարցը վերաբերում էր ՀՖՖ Աուդիտի և համապատասխանության կոմիտեի 2 թափուր տեղերի համալրումն էր: ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները կոմիտեի փոխնախագահի պաշտոնում հաստատեցին Արթուր Վարդանյանի, իսկ կոմիտեի անդամի պաշտոնում՝ Դավիթ Ղարիբյանի թեկնածությունը: